Ժամանակակից պատմությունը կերտելու մեջ իրենց ուրույն դերն են ունեցել քաջ և ուժեղ կանայք, որոնք հաճախ գործել են հասարակության կարծիքներին հակառակ: Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ, որտեղ պատկերված են դարաշրջանի ամենահզոր կանայք:

1. Մահմեդական կինն իր հիջաբի ծայրով փակում է հրեա ընկերուհու հագուստի վրայի Դավթի դեղին աստղը, որպեսզի փրկի նրան հետապնդումներից: Սարայևո, նախկին Հարավսլավիա, 1941 թ.

2. Կին-սամուրայ, Ճապոնիա, 19-րդ դարի վերջ

3. Ժաննա Մանֆորդը ելույթ է ունենում իր համասեռամոլ որդու օգնությամբ Հպարտության շքերթի ժամանակ՝ պաշտպանելով սեռական փոքրամասնությունների իրավունքները: Նա է հիմնել «Լեսբիների և համասեռամոլների ծնողներ, ընտանիք և ընկերներ» միությունը, 1972 թ.

4. Մոդ Վագներ, առաջին հայտնի կին դաջվածք անողը ԱՄՆ-ում, 1907 թ.

5. Աղջիկները Աֆղանստանի հանրային գրադարանում մինչ թալիբների կողմից իշխանության գրավումը, 1950-ականներ

6. Կինը, ով ողջ է մնացել պատերազմի տարիներին համակենտրոնացման ճամբարում, պայուսակով հարվածում է նեոնացիստական հավաքի մասնակցին, Շվեդիա, 1985 թ. 

7. 106-ամյա հայ կինը Կալաշնիկովի ավտոմատը ձեռքին պաշտպանում է իր տունը, 1990 թ.

8. Կամավորական աղջիկները սովորում են կրակ մարել Փերլ Հարբորում, 1941-1945 թթ.

9. Կինը ջուր է խմեցնում խորհրդային զինվորին Կիևի մարտից հետո, 1941 թ.

10. Քարտաշ կին, ով աշխատում է մեծ բարձրության վրա, Բեռլին, 20-րդ դարի սկիզբ

11. Մարգարետ Բուրկ-Ուայթ՝ լուսանկարչուհի, ով հետաքրքիր կադրեր գտնելու համար Կրայսլեր-բիլդինգ երկնաքերի վրա է բարձրացել, ԱՄՆ, 1934 թ.

12. Երկաթգծի աշխատակիցները՝ ճաշի ժամանակ: Այս կանանցից շատերը պատերազմի ժամանակ առաջնագծում կանգնած զինվորների կանայք և մայրեր են, 1943 թ.

13. Կանայք, ովքեր բռնցքամարտով են զբաղվում տանիքի վրա, Լոս Անջելես, 1933 թ.

14. ԱՄՆ-ի ծովային բանակի հետևակային զորքի կին ծառայողները՝ երդում տալիս, 1918 օգոստոս

15. Բոլոր տղամարդ աշխատողները մոբիլիզացվել են, և աղջիկներն ինքնուրույն հսկայական սառցե կտորներ են տեղափոխում հաճախորդներին հասցնելու համար, 1918 թ.

16. Քեթրին Սվիտցերը առաջին կինն էր, ով մասնակցել է բոստոնյան մարաթոնին՝ չնայած կազմակերպիչների արգելքներին, ԱՄՆ, 1967 թ.

17. Աղջիկ-բայքերներ՝ «Դժոխքի հրեշտակներ» բանդայի անդամներ, 1973 թ.

18. Էլեն Օ՛Նիլ՝ առաջին պրոֆեսիոնալ կին-սքեյթերներից մեկը, 1976 թ.

19. Փարիզի բնակչուհիները փորձում են իրենց երեխաներին պաշտպանել գերմանացի դիպուկահարների արձակած կրակներից, 1944 թ.

20. Ամերիկյան նավաշինության գործարաններից մեկում պատերազմի տարիներին 2000 աշխատողներից մեկը, ԱՄՆ, 1943 

21. Իսպանիայի քաղաքացիական պատերազմին մասնակցող 17-ամյա Մարինա Գինեստան՝ Բարսելոնայի ֆոնին, 1936 թ.

22. Աննա Ֆիշեր, կրում է «Տիզերքի առաջին մայրը» տիտղոսը, 1980-ականներ

23. Տորոնտոյում երկու կանայք առաջին անգամ հայտնվում են հասարակության մեջ բաց ոտքերով, ԱՄՆ, 1937 թ.

24. Ֆիլիպին պարտիզան-կապիտան Նևես Ֆերնանդեսը ցույց է տալիս ամերիկացի զինվորականներին, թե ինչպես է ճապոնացիներին սպանել շրջափակման ժամանակ, 1944 թ.

25. Սաբիհա Գյոկչենն առաջին կին ռազմական օդաչուն էր, Թուրքիա, 1937 թ.

26. Կոմակո Կումիրա՝ կանանց իրավունքների համար պայքարող ճապոնացի հայտնի ակտիվիստ, Նյու Յորք, 1917թ. հոկտեմբերի 23

27. Կինը թեյ է խմում Լոնդոնում՝ գերմանացիների կողմից պայթեցված ավերակների վրա, 1940 թ.

28. Էլսպետ Բիրդը փորձում է դառնալ առաջին անգլուհին, ով մոտոցիկլետով կճանապարհորդեր ողջ աշխարհում: Գաղափարն իրագործվեց երեք տարվա ընթացքում, իսկ անցած ճանապարհը ավելի քան 77 հզ կմ էր, 1980-ականներ

29. Հերտրուդա Էդերլին առաջին կինն է, ով լողալով անցել է Լա-Մանշը, 1926

30. Մայրը խաղում է իր երեխայի հետ լողափում, 1950-ականներ

31. Օդաչու Ամելիա Էրհարտ՝ առաջին կինը, ով թռել է Ատլանտյան օվկիանոսի վրայով, 1928 թ.

32. Աֆղանստանի կանայք բժշկություն են սովորում, 1962 թ.

33. Բրիտանացի սերժանտը պատրաստում է «մայրերի բանակին»՝ կամավորական կանացի համայնք, որը կազմվել է Բրիտանիայի մարտի ժամանակ, 1940 թ. 

34. Հայտնի լուսանկար. սիսեռ «ընտրող», յոթ երեխաների մայր, ով անհանգստացած նայում է մոտեցող փոշու ամպին, ԱՄՆ, 1936 թ.

35. Կանայք գենդերային հավասարություն են քարոզում, Դեթրոյթ, Միչիգան, 1970 թ.

36. Ֆրանսիական դիմադրության ուժերի անդամ 18-ամյա Սիմոնե Սեգուենը՝ Փարիզի ազատագրման ժամանակ, 1944 թ. օգոստոսի 19

37. Սովետական 3-րդ բանակի կին դիպուկահարները, 1945 թ. մայիսի 4

38. Հասարակական ակտիվիստուհի և ազատության համար պայքարող Էննի Լյումպ Կինսը՝ Լիթլ Ռոքի քաղաքային բանտում, 1961 թ.

39. Աննետ Կելերմանը՝ լողազգեստով, որի համար հետո պետք է կալանավորվի, 1907 թ.

40. Ազատված զինվորականներին հանդիպելով՝ կինը նրանց ցույց է տալիս իր կորած որդու լուսանկարը՝ հուսալով գտնել նրան, 1947 թ.

40. Ազատված զինվորականներին հանդիպելով՝ կինը նրանց ցույց է տալիս իր կորած որդու լուսանկարը՝ հուսալով գտնել նրան, 1947 թ.

42. Lockheed ընկերության աշխատակիցը P-38 ինքնաթիռի վրա, Բերբանք, Կալիֆոռնիա, 1944 թ.

43. Քույրը բրիտանացի մահամերձ զինվորի վերջին բառերն է արձանագրում, 1917 թ.

44. Կին օդաչուները՝ B-17 ինքնաթիռի վրա, 1941-1945 թթ. 

45. 21-ամյա Սարլա Տակրալ՝ առաջին հնդիկ կինը, ով օդաչուի որակավորում է ստացել, 1936 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել