«Նորընտիր խորհրդարանը երեկ մաեստրո Գալուստ Սահակյանի հումորի պակասն էր զգում: Թեպետ նորընտիր Աժ խոսնակ Արա Բաբլոյանը նիստի ողջ ընթացքում փորձում էր անկեղծության մթնոլորտ ստեղծել, նախ խոստովանեց ուրիշի փոխարեն քվեարկելու մասին, փորձեց հումոր անել  «Ելք»-ի ներկայացուցիչների հետ երկխոսությունը, համեմելով նրանց «Ելք կա» կարգախոսով, միևնույն է, նա սեփական կուսակիցների կողմից անգամ միանշանակ չի ընկալվում: Շատերը երեկ պատերի տակ փսփսում էին, որ Բաբլոյանն օրենսդիր գործունեության ժամանակ աչքի է ընկել միայն առողջապահության նախարարների համար ուղեկցող ու միջնորդ լինելու պահվածքով, ոմանց համար էլ պաշտպանի դեր է ստանձնել՝ փրկելով նախարարին լրագրողների ճանկերից: ԱԺ նախագահի հարցում սերնդափոխությունը տապալած ՀՀԿ-ն փորձել է դա իրականացնել փոխնախագահների մակարդակում, հատկապես՝ 33-ամյա Արփինե Հովհաննիսյանի մասով, մյուս փոխնախագահը կլինի էդուարդ Շարմա-գանովը: Ի դեպ, Հովհաննիսյանը, ըստ ամենայնի, կղեկավարի նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը: Որոշ փոփոխություններ կան նաև մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերում: ՀՀԿ-ին հասանելիք վեց հանձնաժողովներից Հրայր Թովմասյանը կստանձնի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարումը, այն նախորդ ԱԺ-ում Հովհաննես Սահակյանն էր ղեկավարում, որը, սակայն, ցուցակի անցողիկ տեղում չէ և մանդատ չի ստացել»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել