«Չգիտեմ ով ինչ կարծիքի է մեր երկրի այլևս գլխավոր մարմնի՝ նորընտիր խորհրդարանի մասին, իմ կարծիքով, «մրից ելանք, մրջուրն ընկանք»: Կարելի է խորը, սպեկտրալ անալիզի ենթարկել խորհրդարանը՝ ապացուցելու համար, որ այս տարիներին դրված ոչ սերնդափոխության, ոչ ինքնամաքրման խնդիրները լուծված չեն: Բայց դրա կարիքը, կարծում եմ, չկա էլ: Բավական է նշել մի քանի փաստ՝ համոզվելու համար, որ այդպես է: Աժ նախկին 70-ամյա նախագահին փոխարինեցինք մեկ ուրիշ 70-ամյայով: Ընդ որում, եթե նախկինը, որքան էլ ծաղրենք ու ծիծաղենք, գոնե քաղաքական դեմք էր՝ քաղաքական կյանքի բովով անցած, կուսակցական աշխատանքի փորձով, ապա այս մեկն անհասկանալի է, թե ինչ է. բժիշկ է՝ քաղաքական գործչի անվան տակ, թե՞ քաղաքական գործիչ է՝ բժշկի փեշակով: Ինձ համար որակի չափորոշիչը նաև Խոսրով Հարությունյանին ոչ միայն խորհրդարան տանելն է, այլև հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելը: Դա վկայում է այն մասին, որ գալիս է երկար խոսող և ոչինչ չասող մարդկանց ժամանակը: Այն մարդկանց, ովքեր նախ յուրացրել են այլոց ստեղծած կուսակցությունները, ապա ոչնչացրել դրանք, հետո այնքան ծառայություններ են մատուցել իշխողներին, մինչև ընդգրկվել են իշխանական գնացքում: ԱԺ մյուս «ատրիբուտների» մասին՝ չգիտես ինչու, օրենսդիր մարմնում հայտնված գեներալներ, երգարվեստը թողած երգչուհիներ և դպրոցը թողած ուսուցչուհիներ, մարզային և թաղային օլիգարխներ, հետաքրքիր մականուն ունեցող շշեր, հավեր, լֆիկներ, նովոներ, նաև՝ մանդատը դրած-հետ վերցրած, նորից դրած-նորից հետ վերցրած պատգամավորներ, փողի ուժով խորհրդարան անցածներ և այլն, պարզապես եկեք լռենք: Ընդամենը կարող ենք փաստել, որ եթե ժողովուրդը չի կարողանում ընտրել, ապա ընտրել չի հաջողվում նաև կուսղեկավարներին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել