«Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը: Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ նա անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ թաքցրել է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը և չի արձանագրել աշխատողների չգրանցված լինելու փաստը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աշտարակի տարածքային հարկային տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրն է և չի բացառվում, որ ձերբակալված տեսուչը քննության շրջանակներում իրեն ջրից չոր դուրս գալու համար վերադասի՝ Վարդան Մամիկոնյանի անունը տա՝ կատարվածի պատասխանատվությունը փորձելով նրա վրա բարդել: Իսկ մեծ հաշվով այս գործը, որ մեծ շուքով մատուցվեց՝ ծանր հետևանքներով իրականում շոու է հիշեցնում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել