Արագընթաց փոխադրամիջոցների մասին խոսելիս դժվար թե հեծանիվ հիշենք: Բայց ֆրանսիացի Ֆրանսուա Ժիսսին որոշեց շտկել այդ պատմական անարդարությունը: Նա հատուկ հեծանիվ պատրաստեց, որով կարողացավ արագության ռեկորդ սահմանել՝ մինչև 333 կմ/ժ արագություն զարգացնելով:

 

Շարժիչով հեծանիվների համար նախորդ ռեկորդը կազմում էր 268 կմ/ժ, սահմանվել էր 1985 թ.:

Ռեկորդային երթն անցկացվել է Ֆրանսիայի հարավային մրցուղում: Հեծանվորդն անհրաժեշտ արագություն զարգացրեց 4,8 վայրկյանում: Մրցաշարային Ferrari ավտոմեքենան, որի դեմ պայքարում էր Ֆրանսուան, նրա ֆոնին կրիայի էր նման:

Այդպիսի արդյունքի հասնելու համար Ֆրանսուան իր հեծանվի վրա ռեակտիվ շարժիչ դրեց: Որպես վառելիք այդ շարժիչը կոնցենտրացված 90%-անոց ջրածնի պերօքսիդ է օգտագործում:

Հետաքրքիր է, որ Ֆրանսուայի հեծանիվը ոտնակներ ունի, այլապես այն հնարավոր չէր լինի հեծանիվ անվանել:

Ավելին՝ տղամարդը պարբերաբար տեղաշարժվում է ոտնակները պտտելով, բայց միայն երբ չի շտապում:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել