Hetq.am-ը գրում է.
 Արման Բաբլոյանը այս տարվա հունվարի 29-ին իր դիմումի համաձայն ազատվեց առողջապահության փոխնախարարի պաշտոնից: Նա փետրվարի 5-ից արդեն նշանակվել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասներիառողջության ինստիտուտ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն: Այդ բժշկական կենտրոնի բաժնեմասերի զգալի մասը պատկանում է Բաբլոյաններին, որը նրանց միակ բիզնես աղբյուրը չէ:

Արման Բաբլոյանը ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արա Բաբլոյանի որդին է: «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ-ի երկրորդ խոշոր բաժնետերը  պատգամավոր Բաբլոյանի կինն է՝ Մանուշակ Երիցյանը: Ընկերությունում նրա բաժնեմասը կազմում է մոտ 566 միլիոն 801 հազար դրամ, կամ՝ 31.30%:

Ընկերությունում 11.3% բաժնեմաս ունի նաև առողջապահության նախարարությունը, այսինքն այն պետական մարմինը, որի փոխնախարարը ընկերության սեփականատերերից մեկի որդին է: Հենց դրանով էլ պայմանավորված էր Արման Բաբլոյանին փոխնախարար դարձնելը, որտեղ նա աշխատեց մոտ մեկ տարի:

Վերջինս փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2013թ. դեկտեմբերի 20-ին: Մինչ պետական պաշտոն զբաղեցնելը Արման Բաբլոյանը զբաղեցրել է «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Այս ընկերությունը 2012թ. հուլիսից կոչվում էր «Գարանտ Ինշուրանս» ՓԲԸ, որի հիմնական գործունեությունը առողջապահության ոլորտում ապահովագրություն իրականացնելն էր: «Հետքը» անդրադարձել է այս ընկերությանը, որի բաժնետերերց մեկը դարձյալ Մանուշակ Երիցյանն էր՝ 25.29%: Ըստ հարկային ծառայության՝ ընկերությունն արդեն լուծարվել է:

Նշենք, որ «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ի և  «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի միջև 2013թ. հոկտեմբերի 1-ին կնքվել է ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիր, ըստ որի՝ «Գարանտ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի ապահովագրական պորտֆելը փոխանցվել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել