Image result for maria zakharova«Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Գաջիևի հայտարությունը` ՌԴ Գերագույն դատարանի որոշմամբ համառուսական ադրբեջանական կոնգրեսի վերացման վերաբերյալ»,- հայտնում է rusarminfo.ru-ն:

Մայիսի 16-ին Հիքմեթ Գաջիևը Գերագույն դատարանի այդ որոշումն անվանել էր «անբարյացակամ քայլ», ինչպես նաև Ռուսաստանին մեղադրել երկրում ապրող ադրբեջանցիների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու և հայկական կազմակերպություններին լիարժեք աջակցություն ցուցաբերելու մեջ:

«Մենք ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին ռուսական ներքին քաղաքականության վերաբերյալ, հնչել են նաև խոսքեր ազգամիջյան հարաբերությունների հավասարակշռության մասին: Այդպիսի հայտարարությունը համարում եմ անտեղի: Ռուսական հասարակական կազմակերպության նկատմամբ ռուսական դատարանի որոշման գնահատականը՝ որպես Ադրբեջանի նկատմամբ անբարյացակամ քայլ, ընդհանրապես տարօրինակ է թվում: Եվ իհարկե, ցավալի է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը դարձյալ օգտագործում է մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված տարբերակը, դեռ ավելին` հնչեցնում է դրանք հրապարակայնորեն ինչ-որ հայկական հետքի մասին: Մենք կարիք չունենք կասկածելի խորհուրդների այն մասին, թե ինչպես կառուցել ազգամիջյան հարաբերությունները մեր սեփական երկրում»,- ասել է Մարիա Զախարովան:

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի տարածքում գործում են ավելի քան 260 հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են ադրբեջանցիների շահերը, ավելացնելով, որ «Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը և վստահ է, որ վերոհիշյալ արտահայտությունը վնաս չի հասցնի ռուս-ադրբեջանական հարաբերություններին»:

Մարիա Զախարովան նաև մեկնաբանել է Ղարաբաղի հակամարտության էսկալացիան՝ հաստատելով, որ ունեցած տվյալների համաձայն՝ Ադրբեջանը գնդակոծել է հայկական կողմին պատկանող ռազմական տեխնիկան, որից հետո հետևել են պատասխան գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել