Картинки по запросуGoogle I/O ամենամյա համաժողովի ժամանակ ներկայացվել է Android օպերացիոն համակարգի նոր տարբերակ։

Android О նոր օպերացիոն համակարգում մշակողները մեծ ուշադրություն են դարձրել օպտիմալացմանը։ Օրինակ՝ GPS-ից ֆոնային ռեժիմում բացված հավելյալ տվյալների փոխանցումը կարող է կրճատվել։ Նոր գործառույթներից է նաև picture-in-picture-ը, որը թույլ է տալիս աշխատել սարքի էկրանի վրա միաժամանակ երկու հավելվածների հետ։

Վերամշակվել է ծանուցումների համակարգը, հավելվածների խանութում ավելացվել է գործառույթ՝ նախատեսված վնասակար ծրագրերի դեմ ավտոմատ պայքարի համար։

Նոր օպերացիոն համակարգի թողարկման վերջնական ժամկետն ու անվանումը դեռևս հայտնի չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել