Картинки по запросуՄեծ ընտանիքները և ամուր սոցիալական կապերը պրիմատներին օգնում են ավելի երկար ապրել: Նման եզրահանգման են եկել Էքսետերի համալսարանի գիտնականները՝ 21 տարվա ընթացքում Պուերտո Ռիկոյում ուսումնասիրելով շուրջ հազար մակակ-ռեզուսների: Արդյունքը մասնագետների կարծիքով՝ կիրառելի է նաև մարդու նկատմամբ: Հետազոտության մամուլի տեղակագիրը հրապարակված է Phys.org կայքում:

Որպես պրիմատների մոտ սոցիալական կապերի քանակի ցուցանիշ կենսաբանները վերցրել են անհատի մերձավորների թիվը: Պարզվել է, որ հարազատներից յուրաքանչյուրն առաջիկա տարում կենդանու մահվան հավանականությունը նվազեցրել է 2,3 տոկոսով:

Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները կօգնեն իմանալ, թե ինչպես են հնադարյան մարդիկ գոյակցել միմյանց հետ, եւ դա ազդել է արդյոք նրանց կյանքի որակի վրա: Քանի որ սոցիալական կապերը նպաստում են երկարակեցությանը, էվոլյուցիան կարող էր այդ կերպ նպաստել նախնադարյան հասարակությունների զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել