Картинки по запросу ելքՄԻ բան ասեմ, բայց քարերով չխփեք, խփելուց էլ գլխիս չխփեք ;)
ԵԼՔ-ն այսօր բոյկոտել էր ԱԺ-ում ՀՀ նախագահի և կաթողիկոսի ներկայությունը և ներկա չէր գտնվել դահլիճում, մինչև հեռացել էին նախագահն ու կաթողիկոսը: Բոյկոտելու մի քանի ձևեր կան, որոնք ունեն տարբեր էֆեկտներ: Օրինակի համար՝ ես իսկական բոյկոտ կհամարեի, եթե ԵԼՔ-ի պատգամավորները ներկա լինեին ԱԺ նիստին, իսկ երբ ներս մտներ ՀՀ նախագահը, իրենք ցուցադրաբար լքեին նիստերի դահլիճը: Այ դա կլիներ բոյկոտ, որը նաև ուշադրության կարժանանար և մեծ արձագանք կունենար: Այս դեպքում պարզապես նիստից ուշանալու տպավորություն ես ստանում:
Հ.Գ.
Ասել եմ՝ թե՛ ԵԼՔ-ից և թե՛ Հանրապետականից, քարերով չխփեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել