Panorama.am-ը գրում է.

Վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր պետության և ժողովրդի շահերից»,- այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց  ՀՀԿ-ից առաջադրված ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանը:

«Շնորհակալ եմ ԱԺ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ նախագահին, ՀՀԿ-ի իմ գործընկերներին նման վստահության համար: Այդ վստահությունը ստիպում է ինձ մեր երկրի զարգացման անցումային այս փուլում լինել առավել պատասխանատու»,- ասաց Արա Բաբլոյանը:

Նրա խոսքերով՝ շատ լավ է գիտակցում և համոզված է, որ խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլև` յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետևողական աշխատանքով:

«Հայաստանի Հանրապետության իշխանությունն, ինչպես գիտենք, պատկանում է ժողովրդին, որն էլ իր քվեով ձևավորեց այս Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը, պաշտոնավարմանս ընթացքում մշտապես ղեկավարվելու եմ  այն գիտակցությամբ, որ ես հանրության քվեով ձևավորված ԱԺ նախագահ եմ, ինչը բազմապատկում է պարտավորվածությանս աստիճանը: Վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր պետության և ժողովրդի շահերից»,- նշեց Արա Բաբլոյանը: 

Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել