Yerkir.am-ը գրում է.

 Գալուստ Սահակյանը մնալու է Գալուստ Սահակյան. ԱԺ նախկին նախագահ

ԱԺ նախկին նախագահ, այժմ ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե անսովո՞ր չէ արդյոք ԱԺ նախագահ չլինել, սովորական պատգամավորի կարգավիճակում լինել:

Սահակյանը պատասխանեց, որ մշտապես ասել է՝ ինքը Գալուստ Սահակյանն է և մնալու է Գալուստ Սահակյան: Հարցին՝ նրա կարծիքով՝ Արա Բաբլոյանն ինչպիսի՞ ԱԺ նախագահ կլինի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Լավը կլինի: Եթե մերն է՝ լավը կլինի»:

Սահակայնն այևս չցանկացավ պատասխանել որևէ հարցի, ապա մտավ Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել