Panorama.am-ը գրում է.

Պոլսո փոխպատրիարքի ընտրությունների հիմքում ընկած է 2 շահերի բախում՝ թուրքական պետական շահը, թե ով կլինի Հայոց պատրիարքական աթոռին և հայ համայնքի, որը ցանկանում է տեսնել իր կյանքում որոշիչ դեր խաղացող անձի: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Անդրադառնալով Մայր Աթոռի կողմից Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հնարավորությանը՝ հոգևորականը հիշեցրեց՝ խոսքը վերաբերում է արքեպիսկոպոսին, ոչ թե ցածր դասի հոգևորականի, և կարգալուծությունն այդքան հեշտությամբ չի կարող տեղի ունենալ:

«Վաղը մենք կարող ենք հայտնվել մեկ այլ խնդրի առաջ: Աստված մի արասցե, եթե հանկարծ  Պոլսո պատրիարքությունն անկախություն հայտարարի, Աթեշյանը կարգալուծությունից հետո իրեն անկախ աթոռ հայտարարի, և նրան կաջակցի թուրքական կառավարությունը: Դրա համար պետք է շատ ավելի խոհեմ գտնվել, էմոցիաներից ձերբազատվել՝ երկպառակությունից խուսափելու համար»,- նշեց բանախոսը:

Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել