«Շիրակի մարզի ՀՅԴ-ականները կրկին լարված են: ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի ստորագրումից հետո դեռ պարզ չէ, թե Դաշնակցությանը ինչ պորտֆելներ են բաժին հասնելու, թեև նախարարականները կպահպանվեն:

Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ Շիրակի մարզում մարզպետի փոփոխություն է սպասվում: Մարզը կշարունակի մնալ ՀՅԴ-ականների «տիրապետության» տակ, բայց տեղի կունենա մարզպետի փոփոխություն:


Այժմ Գյումրիում քննարկվող թիվ մեկ թեման մարզպետի փոփոխությունն է: Armtimes.com-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի պաշտոնում տեսնում է ՀՅԴ-ական Հակոբ Մաթիլյանին: Վերջինս Աժ ընտրությունների ժամանակ առաջադրված էր թիվ 11 ընտրատարածքում կուսակցության ռեյտինգային ցուցակով: Մաթիլյանը ՀՅԴ-ի էլիտայի սիրելի կադրերից է, որին դաշնակցության վերնախավը ցանկանում էր տեսնել խորհրդարանում, սակայն ստացվեց այնպես, որ Շիրակը ՀՅԴից ԱԺ-ում ներկայացնելու է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Սա ՀՅԴ-ի էլիտայի սրտով չէ:


Սիրելի Մաթիլյանին անգործ չթողնելու համար ՀՅԴ էլիտան Ֆիգուրների կտրուկ փոփոխությունների է դիմում: Հակոբ Մաթիլյանին գործուղում է Շիրակի մարզպետարան, իսկ գործող մարզպետ Հովսեփ Սիմոնյանից թեև նեղսրտած են, բայց, այնուամենայնիվ, նրան կնշանակեն Շիրակի ՀՅԴ կառույցի ղեկավար»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել