«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կինը Լիլիթ Գաբրիելյանը, տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Լիլիթ Գաբրիելյանը 2011 թ. 15 հազար ԱՄՆ դոլար է նվեր ստացել, 2012 թ.՝ 2000 ԱՄՆ դոլար, 2014 թ.՝ 10 հազար ԱՄՆ դոլար: 2014 թ. նա վաճառել է իր «Toyota Rav 4» ավտոմեքենան 11 հազար ԱՄՆ դոլարով և նույն տարում 21 հազար ԱՄՆ դոլարով գնել է «LEXUS RX» տեսակի ավտոմեքենա: Նախորդ տարի Լիլիթ Գաբրիելյանը 5 միլիոն դրամ եկամուտ է ստացել շահաբաժնից, սակայն նրա հայտարարագրերում բացակայում է տեղեկությանը, թե որ ընկերությունում է նրա շահաբաժինը: Նույն տարում նրա դրամանական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ 5 հազար ԱՄՆ դոլար և 29 միլիոն դրամ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ տարի ունեցել է 10 միլիոն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը կազմել է մոտ 8 միլիոն դրամ, որը գոյացել է աշխատավարձից»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել