«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանի բարեկարգ աշխատասենյակները կրկին թափով մարդկանց է հասել: Թոխմախի Մհերի երկսենյականոց աշխատասենյակում նոր գումարման խորհրդարանում օրենսդիր բուռն գործունեություն կծավալի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ով պատգամավոր է դարձել Երեւանի Կենտրոն համայնքից:

Նույն գծի վրա մի քանի սենյակ այն կողմ գտնվող՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ընդարձակ աշխատասենյակում էլ կբազմի Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Բաբայանը, ով, փաստորեն, ՀՅԴ ընկերներից մի քիչ հեռու կնստի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել