Image resultԹուրքիան մտադիր է պատ կառուցել թուրք-իրանական սահմանի երկայնքով, որպեսզի կանխի Իրանի տարածքից Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների մուտքը Թուրքիա:
Նշեմ, որ PKK-ն Իրանի Մակու, Դամբաթ, Նավուր, Քոտր, Քեներեշ և Շեհիդան բնակավայրերի մոտակայքում ունի ճամբարներ, որոնք սահմանակից են Թուրքիային: Այդ ճամբարներում, ըստ տարբեր աղբյուրների, կան 800-1000 զինյալներ: Հետաքրքրականն այն է, որ Թուրքիան մտադիր է Իրանի հետ սահմանին պատը կառուցել հատկապես արևելյան հատվածում, որպեսզի կանխի Իգդիրում, Աղըրում և Թենդուրեկում ռազմական կամ, ինչպես իրենք են բնութագրում, ահաբեկչական գործողությունները:
Հիշեցնեմ, որ Թուրքիան նախկինում նմանատիպ պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին:
Նախատեսվում է, որ սահմանն ամբողջությամբ կլուսավորվի ու կզինվի տեսախցիկներով, որը կապահովի 24-ժամյա հսկողություն, սահմանային պատի երկարությունը կլինի 140 կմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել