Newmag-ը գրում է.
 Սովորաբար Կաննում ստարտի համար ընտրում են ճիշտ է` եվրոպական, բայց «շատ հոլիվուդյան» ֆիլմեր: Այս տարի բավականին անսպասելիորեն հոբելյանական կինոփառատոնը մեկնարկեց իսկական եվրոպական տոնով: Միջազգային նախագծերի շնորհիվ հայտնի դարձած ֆրանսիացի դերասանները հոլիվուդյան աստղերից ոչ պակաս կարողանում են հանդիսատեսին դեպի դահլիճ գրավել: Այդպիսին է Առնո Դեպլեշենի «Իսմայելի ուրվականները»։
Ռեժիսոր Առնո Դեպլեշենի պատմույթունը Իսմայել անունով (Մատյե Ամալրիկ) ռեժիսոր-սցենարիստի մասին է, որը փորձում է ազատվել իր նախկին կնոջ «ուրվականից». Կարլոտտայի (Մարիոն Կոտիյար) հետ նա ամուսնացել է, երբ կինը 20 տարեկան էր: Երեք տարի անց կինը պարզապես լքում է տունը՝ առանձ որևէ բացատրության։ Իսմայելը սփոփում է ցավերը գիշերային ալկոհոլի և բազում դերասանուհիների սիրավեպերի մեջ, մինչև որ չի հանդիպում ինտելիգենտ աստղագետ  Սիլվիային (Շարլոտ Գինսբուր)։ Եվ ահա, 21 տարի անց, երբ Իսմայելի կյանքը քիչ թե շատ դարձել է հավասարակշռված և հանդարտ, Կարլոտտան վերադառնում է՝ ճիշտ այնպես, ինչպես որ հեռացել էր, կարծես, ոչինչ էլ չի եղել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել