Image may contain: one or more people and outdoorՀայ եկեղեցու պատմության դասագրքերում չի խոսվում ներքրիստոնեական հալածանքների մասին. քաղկեդոնական-հակաքաղկեդոնական, միաբնակ-նեստորական և այլն, որի հետևանքով բազմաթիվ հայեր դարձան վրացիներ, թուրքեր, ադրբեջանցիներ, մասնավորապես՝ մեզ սահմանակից Գերանբոյի շրջանի այրումները` նախկին քաղկեդոնական հայերը, իսլամ ընդունած պավլիկյանները ու թոնդրակեցիները և այլն:
Կարելի է հիշել, թե ինչպես էին 17 դարում Էջմիածնի կաթողիկոսները հալածում Նախիջևանի ու Վրաստանի հայ կաթոլիկներին և այլն:
Շատ հետաքրքիր մի պատմություն ժամանակին քրիստոնեության ամենագլխավոր աստվածաբանական և քրիստոնեական կենտրոնի` Ալեքսանդրիայի իսլամացման պատմությունից:
Ալեքսանդրայում էին առաջանում հիմնական աստվածաբանական և փիլիսոփայական տեսությունները, որից հետո դրանք դառնում էին քրիստոնեական աշխարհի բանավեճերի պատճառ:
Ալեքսանդրիայի պապերի նմանությամբ Հռոմի եպիսկոպոսները նույնպես իրենց սկսեցին կոչել պապեր` Հռոմի պապեր:
451թ. Քաղկեդոնի ժողովի պատճառով (որի հիմնական հրահրողները հենց ալեքսանդրիացիներն էին) սկսվեցին քաղկեդոնական-հակաքաղկեդոնական բանավեճերը:
Բյուզանդիայի կայսրերը երկար ժամանակ փորձում էին ինչ-որ եղանակներով հաշտեցնել նրանց մի ընդհանուր կոմպրոմիսային բանաձևի միջոցով կամ էլ մեկ դեպի մեկի կողմը թեքվելով, մեկ դեպի մյուսը, բայց անարդյունք:
Վերջապես Հուստիսիանոս I կայսրը որոշեց այդ հարցը լուծել ու սկսեց Ալեքսանդրիայում բռնություններ միջոցով դավանափոխ անել հակաքաղկեդոնականներին: Արդյունքում Ալեքսանդրիայում առաջացան երկու պապեր` Ալեքսանդրիայի քաղկեդոնական ուղղության պապը` հիմնականում հույներ, և հակաքաղկեդոնական ուղղության պապը` հիմնականում ղպտիներ:
Երբ 638թ. մուսուլման արաբները նվաճեցին Եգիպտոսը, Ալեքսանդրիայի հակաքաղկեդոնականները մեծ ուրախությամբ նրանց առջև բացեցին քաղաքի դռները` որպես ազատագրողների և սկսեցին դաժանագույն կերպով հալածել քաղկեդոնականներին` երկար ժամանակ Բյուզանդիայի կողմից իրենց կրած տառապանքների վրեժը լուծելու համար:
Արդյունքում Ալեքսանդրիայի քաղկեդոնականները ստիպված ընդունեցին իսլամ և սկսեցին (ի տարբերություն արաբների, որոնք բավականին հանդուրժող էին քրիստոնյաների նկատմամբ) դաժանագույն կերպով հալածել ու կոտորել հակաքաղկեդոնականներին:
Մինչև հիմա այդ գործընթացը շարունակվում է, իհարկե, բոլորը մոռացել են հիմնապատճառի մասին, բայց ավանդույթները հզոր են: Պարզ ասած՝ նստվածքը դեռ մնացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել