Հանրային պահանջարկ.
Մենք կամացուկ ապրում ենք սոցիալական պայմանագրի կամ քաղաքական պայմանագրի տեսությունը։ Էլի բան է...
Կամացուկն ընդգծում է ազատականության ոչ ցցուն ընդգրկվածությունը քաղաքական ներկայիս ակտիվ գործընթացներին, որի հակառակը լայն խթան կհանդիսանար ընթացքի ամրակայուն շարունակությանն ու հետընթացի բացառմանը։ Բայց հայաստանյան իրականությունը դեռ այդ շքեղությունն իրեն թույլ տալ չի կարողանում, որի վրա, ցավոք, դեռևս ուղղակի ազդեցություն ունեն իմիտացիաների սիրահար քաղաքական ամորֆ-օտարամոլ ուժերն ու սովետաֆիլ, պրովոկատոր գործիչները։
Քաղաքական հարթությունից հանրության կողմից վերջիններիս մերժումը կլինի այն գինը, որը կվճարի բարեփոխումների համար։ Տնտեսական դիտանկյունից վճարը կլինի ֆինանսական ճգնաժամային իրավիճակը, բայց կարճաժամկետ՝ ոչ ավել, քան 6 ամիս։ Այդ ամենը սոցիալական խորը խնդիրների չի հանգեցնի, քանզի ավելի դառն է կյանքը շոշափելի Հայաստանում, քան կարելի է պատկերացնել։ Եվ այս ամենի պտուղ կլինի նաև կառավարման համակարգի վերափոխումը խորհրդարանականի։
Ազատականների ուժի ցուցադրումն անհերքելի է դառնալու ոչ ընտրական գործընթացներում, որի ժամանակ և հետագայում հայաստանյան հանրությունն ականատես կարող է դառնալ ծրագրած ու գործնական քայլերի առաջարկներին.
1. Քաղաքական գործընթացների մոդելավորում, 
2. Տնտեսական զարգացման նախագծում, 
3. Համապարփակ եվրոպական ինտեգրում, 
4. Սոցիալական ճգնաժամի հաղթահարում, 
5. Պաշպանության, անվտանգության բարձրակարգ կառավարում, 
6. Արտագաղթի կանխարգելում և ներգաղթի խթանում։
Կարճ ասած՝ քաղաքացիները ականատեղ կինեն բարեփոխումների մեծ շքերթին։
Լրիվ համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարոտ է փոփոխությունների՝ Ա-ից Ֆ-ը բաց, ամբողջական ու ճկուն զարգացման տանող, իրատեսական քաղաքական, հասարակական ծրագրերին ու գործընթացներին, որոնք անմիջական կապ կունենան իր հետ թե՛ սեփական կյանքի որակի բարձրացման, թե՛ դրամապանակի պարունակության ավելացման տեսանկյունից։ 
Այս ամենը կարելի կլինի անվանել Վերածնունդ, որոնց նպատակային մոտեցումներն, ըստ իս, սպասելի են միայն ազատական ուժերից ու գործիչներից ժամանակին զուգահեռ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել