«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն արդեն կարելի է փլուզված համարել: Դաշինքի գրասենյակը հանձնել են «Համախմբում» կուսակցությանը: ՕՐՕ-ի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ից նոր է վերադարձել, Սեյրան Օհանյանն էլ զբաղված է իր ապագայի հարցերով: Մի կողմից լուրեր կան, որ նա Մոսկվայում լավ պաշտոնի առաջարկ է ստացել և պետք է սեպտեմբերից ընտանիքի հետ տեղափոխվի ՌԴ, սակայն երեկ մեր աղբյուրը հայտնեց, որ նախկին նախարարը չի հրաժարվել կուսակցություն ստեղծելու մտադրությունից: Նրան կմիանան ազատամարտիկները, ինչպես նաև «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս քաղաքական «թայմ աութի» մեջ է և որևէ հարցի չի պատասխանում: «Արտախորհրդարանական ուժ ստեղծելը ջրի երեսին մնալու տարբերակ է»,- վստահեցրեց մեր աղբյուրը: Ինչ վերաբերում է ընտրություններից հետո ԱՄՆ դասախոսելու մեկնած Վարդան Օսկանյանին, նա դեռ ապրիլի 20-ին է վերադարձել Հայաստան: Ու թեև կուսակիցների հետ լայն ֆորմատով հանդիպում չի ունեցել, սակայն մասնավոր հանդիպումներից և զրույցներից կուսակիցների հետ լայն ֆորմատով հանդիպում չի ունեցել, սակայն մասնավոր հանդիպումներից և զրույցներից կուսակցությունում եզրակացրել են, որ Օսկանյանը մտադիր է դուրս գալ քաղաքականությունից: Այդ դեպքում ինչ է սպասվում «Համախմբմանը» և կուսակցության ակտիվ դեմքերին, հարցրինք մեր աղբյուրին: «Այն, ինչ վերաբերում է մնացած մարված կուսակցություններին, ամեն մեկը կգնա իր ճամփով, մի գործ կգտնի»: Ի դեպ, այլ կուսակցություններում սիրով կընդունեն այս կուսակցության կորիզին, որը պառլամենտարիզմի քաղաքական ուղի անցած գործիչներից է կազմված»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել