«ՀՀԿ-ին զուգահեռ, նույն օրը ոչ միայն «Ծառուկյան դաշինքում», այլև ընդդիմադիր «Ելք»-ում կորոշեն Աժ խմբակցության ղեկավարի, քարտուղարի հարցերը: «Ելք»-ում գրեթե բացառում են, որ փակ քվեարկություն կանցկացնեն, ասում են «եսիմ ինչ» հարց չէ, որի համար արժե քվեարկել: Այդուհանդերձ, ընտրությունը կայանալու է թեժ մթնոլորտում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վստահ են, որ խմբակցությունը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, ով «դիրքային» առավելություն ունի բոլոր պատգամավորների և Էդմոն Մարուքյանի նկատմամբ, քանի որ ռեյտինգային ընտրակարգով Երևանի կենտրոնում հավաքել է մոտ 12 հազար ձայն: «Լուսավոր Հայաստանի» ժողովուրդն էլ կոնտրփաստարկ ունի՝ «Տաշիրի» Կարեն Կարապետյան, «Դերժավա»-ի Արկադ, Վահրամ Բաղդասարյան բերմուդյան եռանկյունու դեմ առաջադրվելն ու ռադարներից չանհետանալն արդեն իսկ հերոսություն է: Հիշեցնենք, որ Լոռու մարզում Մարուքյանի օգտին 6 հազարից ավելի մարդ է քվեարկել, սակայն մարզից ստացած 12 հազար ձայնը «ԼՀ»-ականները վերագրում են Մարուքյանին: Եթե ԱԺ խմբակցության ղեկավար դառնա Փաշինյանն, ապա Երևանի ավագանու խմբակցությունը կղեկավարի «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, եթե ԱԺ-ում ընտրվի էդմոն Մարուքյանն, ապա ավագանիում «ՔՊ»-ից՝ Արայիկ Հարությունյանը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել