«ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 5-ի վճռով սնանկ Է ճանաչվել: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արտակ Հարությունյանը, իսկ պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է հունիսի 22-ին: «ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց Արագած Ախոյանի հետ և հետաքրքրվեց, թե ինչն է սնանկացման պատճառը: «Նման բան չկա: Ես չգիտեմ, թե դա ինչ է: Ինչպես միշտ, սա էլ հերթական բաներից մեկն է, որից նույնիսկ տեղյակ չեմ: Գուցե երաշխավոր եմ եղել որևէ մեկի համար, դա է պատճառը: Բայց դա կարող է բողոքարկման փուլում լինել: Կամ ձեզ ինչ, ես պարտք ունեմ, թե ոչ, դա իմ անձնական խնդիրն է: Ես, ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի, ունի բազմաթիվ հարաբերություններ տարբեր մարդկանց հետ: Հիմա ի՞նչ, ես էլ ասեմ, թե ինձ ինչքան են պարտք»,- ասաց նա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել