«Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վերջապես քրեական գործ է հարուցվել, այս մասին «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Քրեական գործը հարուցվել է խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ քրօր. 258 հոդվածի համաձայն: Հիշեցնենք, որ Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն՝ աչքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Սակայն տուժածը դեպքից հետո «անհետացել է», իրավապահները չեն կարողանում նրան գտնել: Չի բացառվում, որ թաքցրել են նրան, որպեսզի վնասվածքները անհետանան, բուժվի, որից հետո միայն ներկայանա իրավապահներին և ասի, թե վնասվածք չունի, բողոք չունի: «Եթե չեն գտնում տուժողին, դա չի նշանակում, որ թաքցնում են: Միանշանակ իրավապահներն իրականացնում են հնարավոր, նույնիսկ անհնարին գործողություները տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին վստահեցրել է մարզի դատախազը»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել