Image result for всероссийский азербайджанский конгрессՄայիսի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ՝ դրա կանոնադրության՝ ռուսաստանյան օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով: Ռուսաստանի Գերագույն դատարանի այս որոշումը մեծ դժկամությամբ ընդունվեց Բաքվում: Ալիևյան ԶԼՄ-ները տարրական լուտանքներ են թափում ռուս դատավորների վրա, ովքեր հանդգնել են փակել մի կազմակերպություն, որի հիմնադիրը ադրբեջանցի ազգի «աստված» Հեյդար Ալիևն էր: Բաքվում սպառնում են Մոսկվային հարաբերությունների վատթարացմամբ: Այդ կազմակերպության ներկայացուցիչները ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտարարել են, որ բողոքարկելու են ՌԴ Գերագույն դատարանի այդ որոշումը Վերաքննիչ դատարանում: Ազերիների այս ակտիվությունը բացարձակ դուր չի եկել Կրեմլին: Հիմնականում Բաքվից հնչող դժգոհություններին ի պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Պետդումայի պատգամավոր, ազերիական հայտնի լոբբիստ, Ժիրինովսկու կուսակից Դմիտրի Սավելևը, որի գլխավոր մեսիջն այն էր, որ ադրբեջանցիներին առաջարկ է արվում մի նոր կազմակերպություն ստեղծելու արդեն լուծարված «ՀԱԿ»-ի փոխարեն, որի կանոնադրությունը խնդիրներ չի հարուցի և կհամապատասխանի ՌԴ օրենքներին:
Սավելևի հայտարարությունը միամիտ չհայտնվեց: Իմ կարծիքով՝ պաշտոնական Մոսկվան Բաքվի լոբբիստի միջոցով հասկացնում է Իլհամ Ալիևին խելոք մնալ և չփորձել ՌԴ տարածքում «ապստամբել» պաշտոնական Մոսկվայի որոշումների դեմ: Սրանով Մոսկվան դեռ նախազգուշացնում է «ՀԱԿ»-ի հիմնադրի որդուն, որ խելոք մնա և վերջ տա իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով հակառուսական տրամադրությունների տարածմանը:
Բաքվում չեն հասկանում, որ այն, ինչ կապ ունի Հեյդար բաբայի հետ և սրբացվում է Ադրբեջանում, այլ երկրներում բացարձակ ոչ մի արժեք չունի:
Մի բան է ինձ զարմացնում այս ամենում: Որոշ ժամանակ առաջ նույն ալիևյան ԶԼՄ-ները բավական սկանդալային բացահայտումներ էին անում նույն «ՀԱԿ»-ի անգործության և նույնիսկ հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ, իսկ հիմա դարձել են այդ ՀԿ-ի պաշտպանները: «ՀԱԿ»-ը մեղադրվում էր ՌԴ-ի հայերի դեմ պայքար չմղելու մեջ:
Բայց ամենազավեշտալին այն էր, որ ալիևյան վարչակարգի որոշ պաշտոնյաներ «ՀԱԿ»-ի փակման մեջ մեղադրում են հայերին: Շատ ուրախ կլինեի, եթե այդ որոշ ազերիների կասկածները համապատասխանեին իրականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել