Ամերիկացի գիտնականներն ստեղծել են առաջին ճկուն և հարթ նյութը, որը կարող է մեխանիկական տատանումները կերպափոխել էլեկտրականության կամ արտաբերել հնչյուն, ինչը ճանապարհ է բացում առաջին «խոսող» թերթերի, «երգող» դրոշների և «լրտեսական» պիջակների ստեղծման համար: Այս մասին ասված է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:

«Պատկերացրեք թերթ, որի էջերում միկրոֆոններ և բարձրախոսներ են ներդրված: Փաստորեն, կարելի է ստեղծել համար, որը կարող է շփվել ընթերցողի հետ, լսել նրան և պատասխանել նրա հարցերին: Ապագայում մեր նյութը կարող է փոխարինել սովորական սյունակներին, որոնք մեծ չափեր ունեն և սնուցման հզոր աղբյուր են պահանջում»,- հայտարարել է Նելսոն Սեփուլվեդան՝ Իստ Լենսինգի (ԱՄՆ) Միչիգանի համալսարանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել