Araratnews.am-ը գրում է.

թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիակատար իրավունք է ունեցել Ռուսաստանի հետ տեղեկությունով կիսվել:

«Որպես նախագահ` ես կցանկանայի Ռուսաստանի հետ կիսվել: Ես դա անելու համար լիակատար իրավունք ունեմ», – համապատասխան գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

ԱՄՆ-ի նախագահը հավելել է նաև, որ իրավունք ունի ահաբեկչության դեմ պայքարի և թռիչքների անվտանգության հարցերի շուրջ տեղեկություններով կիսվել: Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ կցանկանա, որպեսզի Ռուսաստանը ակտիվացնի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել