Hraparak.am-ը գրում է.

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց կուսակցության անդամ Արտակ Մելիքյանը՝ նշելով, որ առողջական խնդիրներ ունի Փոստանջյանը։ Ընտրությունների օրը ոստիկանների հետ քաշքշուկի հետեւանքով ուսը ուռել է։

Հիշեցնենք, որ Ավանում՝ Աճառյան 2 հասցեում գտնվող Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում մայիսի 14-ին միջադեպ էր գրանցվել եւ ոստիկանները բռնի ուժով փորձել էին բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին:

«Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն այստեղ ընտրախախտում էր արձանագրել և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Նրա պնդմամբ՝ շտաբում գտնվող դարակներում են պահել ընտրախախտումների իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ ցուցակներ և այլն։ Սակայն ոստիկանները բռնի ուժով դուրս էին հրավիրել շտաբից քաղաքապետի թեկնածուին, բռնության ենթարկել, քարշ տվել դեպի ոստիկանական մեքենա: Իսկ Փոստանջյանի դստերը՝ Լիլիթին, տարել էին անհայտ ուղղությամբ, ապա ճանապարհի կեսից՝ ազատել: Փոստանջյանի դստերը պառկեցրել էին հիվանդանոցում, նրա մոտ ուղեղի ցնցում էր արձանագրվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել