Yerkir.am-ը գրում է.

 Գիտնականները ստեղծել են «խոսող թուղթ»

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները մշակել են հարթ ճկուն մի նյութ, որը կարող է հնչյուններ արտաբերել մեխանիկական տատանումների արդյունքում: Դրա միջոցով գիտնականները կարող են ստեղծել «խոսող թուղթ» կամ «երգող դրոշակներ»: Այս մասին գրում է Nature Communication ամսագիրը:

«Պատկերացրեք թերթ, որի էջերը միաժամանակ հանդիսանում են թե խոսափող, թե ձայնի թողարկիչ: Ըստ էության, կարելի է ստեղծել մի թերթ, որը արձագանքում է խոսքին և ինքն է խոսում ընթերցողի հետ»,- այս մասին պատմել է հետազոտության  հեղինակ Նելսոն Սեպուլվեդան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել