Yerkir.am-ը գրում է.

 Կրեմլը հրաժարվել է պատասխանել Պոզների` աթեիզմի օրինականության վերաբերյալ հարցին

Կրեմլը չի արձագանքի լրագրող Պոզների հարցին, արդյոք օրինական է Ռուսաստանում հայտարարել սեփական աթեիստական մոտեցումների մասին:Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով,  «այդ հարցը, հավանաբար, հռետորական հարց է», դա վերաբերում է դատական համակարգին և չի մտնում ՌԴ նախագահի պատասխանատվության շրջանակների մեջ:

Մայիսի 15-ին Պոզները իր կայքում մեկնաբանել է բլոգեր Ռուսլան Սոկոլոբսկու դատական գործը:Նրա մեղավոր են ճանաչել հավատացյալների զգացմունքները ոտնահարելու համար:Պոզները նույնպես հայտարարեց, որ ինքը աթեիստ է, դա չի թաքցնում, և արդյո՞ք ինքը նույնպես խախտում է Քրեական օրենսգիրքը : «Գուցե կաթողիկոս Կիրիլը կասի՞, ոտնահարում ե՞մ արդյոք ես նրա կրոնական զգացմունքները , ասելով, որ Աստված չկա: Գուցե ՌԴ նախագահը կհստակեցնի՞ այդ հարցը, արդյո՞ք ինձ կդատեն»,- հարցրել էր Պոզները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել