«Չինաստանի Ցզյանցզին քաղաքում շունը փրկել է կենդանի թաղված երեխայի»,- հայտնում է Sun-ը:

Շան տերը պատմել է, որ ինքը անհանգստացել է, երբ տեսել է, թե ինչպես է իր շունը ամբողջ ուժով թաթերով փորում հողը: Մոտենալով առաջացած փոսին՝ նա հողի մեջ հայտնաբերել է լացող երեխայի՝ փաթաթված սպիտակ շորով:

Պարզվել է, որ փրկված երեխան մոտ մեկ ամսական է: Նորածնին հոսպիտալիզացրել են ցածր ջերմությամբ և սրտի դանդաղ աշխատանքով: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և առողջանում է:

Ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին: Նախնական տվյալներով` երեխային կենդանի թաղել են սխալմամբ, քանի որ ծնողները որոշել են, որ նա մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել