Մեր հասարակության համակարգային մտածելակերպում շատ լուրջ դեֆեկտ կա, իմ կարծիքով: Էդ դրական երեւույթների ու դրանց ծնունդ տված մարդկանց հանդեպ չդադարող շնորհակալական զգացումն ա:
Էդ էն ա, երբ հյուսիսային հարևանի ոտը օգնում ա մեզ պատմական մի շրջափուլում ու կարճ ժամանակ անց դառնում է մեր ազատությունն ու ինքնությունը ոտնատակ տվող կրունկ, բայց մենք շարունակում ենք օրհնել էդ ոտքը:
Էդ էն ա, երբ գործատուն մեկին գործի ա ընդունում ու որոշ ժամանակ անց սկսում վերաբերվել որպես ստրուկի, բայց աշխատողը շարունակում ա նրան շնորհակալ մնալ գործի տեղավորվելու համար:
Էդ էն ա, երբ տաղանդավոր մշակութային գործիչը հրաշալի ստեղծագործություններ ա երկնում, բայց կարճ ժամանակ անց սկսում ա էշ-էշ դուրս տալ, բայց բոլորը ներողամիտ ժպտում են նրան:
Էդ էն ա, երբ պետական գործիչը հիմք ա դնում դրական զարգացումներին ու կարճ ժամանակ անց էդ զարգացումների հերը անիծում ա, բայց բոլորը շնորհակալ են լինում էդ հիմքը դնելու համար:
Էդ էն ա, երբ մարզիչը ոտքի ա կանգնեցնում մի մարզաձեւ ու կարճ ժամանակ անց իր իսկ արած գործը թաղում ա խորը փոսի մեջ՝ տժժալով բոլորի վրա, բայց բոլորը նրան հանդուրժում են իր երբեմնի արժանիքների համար:
Շնորհակալության զգացումը հրաշալի բան ա, կարծում եմ: Ինքը իր տեղ կգտնի ու պե՛տք ա գտնի պատմության մեջ՝ իրան ծնունդ տված երևույթ-պատճառի հետ միասին: Բայց հասարակական պրոցեսների ընթացքում այն կարող ա ընդհատվել ու պե՛տք ա ընդհատվի, երբ վերանում ա էդ զգացումը ծնող պատճառը: Շարունակական, անդադար շնորհակալության զգացումը առողջ երեւույթ անվանելը մի քիչ դժվար ա: Անձամբ ես դժվարանում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել