Картинки по запросу արմեն աշոտյանՍիրելի երիտասարդներ և ուսանողներ,

2016 թվականին Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է որպես Երիտասարդության և ուսանողության օրվա տոնի պատմական ակունք:

Ընդունված է ասել, որ երիտասարդները մեր ապագան են: Սակայն դուք ապացուցեցիք, որ ոչ միայն ապագան եք, այլև ներկան:

Զինվոր և գիտնական, աշխատավոր և ուսանող, ձեռներեց և մշակ այսօրվա Հայաստանում ապրող, արարող, սիրահարվող և ընտանիք կազմող, սահման պահող և սահմաններ ճեղքող հարյուր հազարավոր երիտասարդներ մեզ և մեր երկրին են տալիս իրենք աշխատանքը, սերը, հայրենասիրությունը և կյանքը:

Շնորհավորում եմ ձեզ: Շարունակեք կառուցել այնպիսի Հայրենիք, որը պատվով կփոխանցեք ձեր զավակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել