Картинки по запросу ագնԱդրբեջանի կողմից երեկ սահմանում հրահրված միջադեպի վերաբերյալ ՀՀ պատկան մարմինները դեռևս որևէ գնահատական չեն տվել։ Անշուշտ, ՊՆ մամլո խոսանկը հերթապահ հայտարարություն արել է դեպքի հետ կապված, սակայն ԱԳՆ ու իշխանության քաղաքական վերնախավը դեռևս ոչ մի արձագանք չեն տվել այդ դեպքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ երեկ՝ 16 անց 30-ի սահմաններում, Ադրբեջանը իսրայելական հեռակառավարվող հրթիռների օգնությամբ հայկական ռազմական տեխնիկա է խոցել ու մասնակի վնասներ հասցրել։ Մարդկային զոհեր, բարեբախտաբար, չկային։ Հետևաբար առաջանում է բազում անգամ այսպիսի պահերին ակտուալ դարձած «ո՞ւր է նայում ԱԳՆ-ն» հարցը։
Անցյալ տարվա ապրիլի դեպքերից հետո հայկական դիվանագիտությունն ու քաղաքական իշխանությունը զգալիորեն կոշտացրել են Ադրբեջանի նկատմամբ իրենց դիրքորոումը։ Բացի այդ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ դժգոհել է միջազգային կառույցների ու հատկապես Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանի ցուցադրած վերաբերմունքից։ Սակայն եթե նույնիսկ բոլոր միջազգային կառույցները դատապարտեին Ադրբեջանին, ի՞նչ էր փոխվելու դրանից։ Այդ կառույցներն ընդամենը հերթապահ հայտարարություններ անող ամորֆ կառույցներ են, ու Ադրբեջանը այսքան ժամանակ օգտվել է հենց այդ փաստից ու անդադրում կրակի տակ պահել հայկական դիրքերը։ Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչն է մեզ խանգարում նման կերպ վարվել հենց Ադրբեջանի հետ։ Եթե այս կառույցները բավարարվելու են միայն հայտարարություններ անելով, իսկ հակառակորդը դրանից ավելի է խրտնելու, ի՞նչն է մեզ խանգարում որդեգրել ավելի կոշտ դիրքորոշում ու սպառնալիքների փոխարեն լռեցնել Ադրբեջանին՝ պատճառելով նրան թե՛ ռազմական, թե՛ մարդկային անհամեմատ ավելի շատ կորուստներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել