Գիտնականները պարզել են, որ սննդի ընդունման ժամերը կարգավորելով` կարելի է ազատվել քնատությունից ու ցրվածությունից, լավացնել նյութափոխանակությունը, խուսափել գիրանալուց և, առհասարակ, պահպանել առողջությունը: Ծանոթանանք այն ժամերին, երբ մենք պետք է սնունդ ընդունենք:

Մոտավորապես ժամը 6:00-ից մեր օրգանիզմը պատրաստ է էներգիայի մեծ չափաբաժին ընդունել, որը պետք է բավականացնի ամբողջ օրվա համար: Ժամը 6-7-ը նախաճաշելու ճիշտ ժամանակահատվածն է, ընդ որում` այն պետք է սննդարար և լիարժեք լինի:

Առավոտյան ժամը 10:00-ին պետք է թեթևակի սնվել` ուժերը պահպանելու համար:

Կեսօրին` ժամը 15:00-16:00-ի սահմաններում, անհրաժեշտ է օրգանիզմը «սնել» էներգիայի նոր չափաբաժնով: Թեթևակի ճաշելու ժամանակն է: Եթե աշխատավայրում եք, անպայման պետք է դադար տալ և հանգստանալ, քանի որ հենց այս ժամանակահատվածում է մարդու հոգեբանական և ֆիզիկական ակտիվությունը հասնում նվազագույնի:

18:00-19:00-ն ընթրելու ժամանակահատվածն է: Մոտավորապես 20:00-ից հետո ցանկալի է օրգանիզմն առհասարակ չծանրաբեռնել սննդով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել