Картинки по запросу ընտրություններՄի տենդենց է նկատվում։ Երեւանում Հանրապետականի հաղթանակի մեղավոր ճանաչել ընտրությանը չմասնակցած ընտրողներին։ Տարբեր պատճառներով ընտրությանը չի մասնակցել ընտրողների 60 տոկոսը։ Ասում են՝ չմասնակցելով իբր օգուտ են տվել Հանրապետականին: Իսկ չի՞ կարող պատահել, որ մարդիկ չեն գնացել ընտրության, որովհետեւ իրենց հարմար ուժ չեն տեսել, որովհետեւ Ելքն ու Ծիրանին չեն կարողացել վստահություն ներշնչել մարդկանց։ Ու եթե 60 տոկոս չմասնակցողներ կան, ապա դա արդեն Ելքի եւ Ծիրանիի խնդիրն է, ու կարիք չկա ընտրության չգնացողներին քավության նոխազ դարձնելու փորձեր անել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել