«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Երկիր ծիրանի» կուսակցությունը դեռ չի շտապում մայիսի 14-ին կայացած ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ: Կուսակցությունն այն նախատեսում է անել այսօր՝ մայիսի 16-ին: Այս մասին Armtimes.com-ին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ, ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը:
 Armtimes.com-ի հարցին, թե «Երկիր ծիրանի» կուսակցությունն արդեն որոշե՞լ է, թե ովքեր են լինելու Երևանի ավագանու կազմում, Աղեկյանը կրկին պատասխանեց, որ դեռ ներկուսակցական քննարկում չի եղել, ոչ մի բան պարզ չէ:

Չի բացառվում, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրաժարվի իր մանդատներից:

«Հնարավոր է, որ մանդատները վերցնենք, հնարավոր է, որ չվերցնենք: Ամեն ինչ պարզ կլինի քննարկումից հետո»,-Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը:
 Աղեկյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ մանդատից հրաժարվի միայն քաղաքարդետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Աղեկյանը առաջարկեց բոլոր հարցերի պատասխանը ստանալ վաղը»,-գրում է թերթը։ 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել