Շատ աստղեր անտարբեր չեն եղել Մայրերի օրվա հանդեպ և շնորհավորել են իրենց մտերիմներին: Իսկ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է ոչ միայն իր մորը, այլև երեխաներին, ավագ քրոջը և տատիկին: Բոլոր շնորհավորանքները 36-ամյա աստղը հրապարակել է «Instagram»-ի իր էջում՝ ընտանեկան արխիվային լուսանկարների հետ միասին: 

Քիմը սկսել է իր երեխաներից՝ նրանց շնորհակալական խոսքեր ասելով և հրապարակելով Սենթին գրկած և Նորթի ձեռքից բռնած լուսանկարը լողափից: Այն արվել է Մեքսիկայում 2016 թվականին:

«Շնորհակալություն իմ երեխաներին նրա համար, որ ինձ են ընտրել և թույլ տվել իրենց մայրը լինել: Դուք ինձ ամենաուժեղ սերը նվիրեցիք, որ ես նույնիսկ չեմ կարող բացատրել: Ես միշտ ձեր կողքին եմ, որպեսզի սովորեցնեմ և պաշտպանեմ ձեզ: Շնորհակալ եմ, որ իմ Մայրության օրն առանձնահատուկ եք դարձնում»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել