Operativ.am-ը գրում է․

Image result

Ֆրանսիական «Ռեյմս» ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր­-Զաքարյանի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելիե»-­ն: Թիմը հաջորդ մրցաշրջանում Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք է նվաճել: Այս մասին գրում է «RMC Sport­»-ը:

Ինչպես հաղորդվում է, «Մոնպելիե»-­ն արդեն սկսել է բանակցություններ վարել Միշել Տեր-­Զաքարյանի հետ: Ակումբը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպանին առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ:

Միշել Տեր­-Զաքարյանը «Ռեյմս»-­ի գլխավոր մարզչի պաշտոնում չկարողացավ թիմին ուժեղագույնների խումբ վերադարձնել, իսկ «Մոնպելիե»-­ն արդեն ապահովել է այդ ուղեգիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել