2017 թ. մայիսի 8-ին Ադրբեջանը հրապարակել է, այսպես կոչված, «սև ցուցակի» թարմացված տարբերակը, որում ներառված են 55 երկրների 668 քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ։
«Սև ցուցակում» ներառված են ՌԴ 166 քաղաքացիներ, Գերմանիայի՝ 61, Իտալիայի՝ 48, ԱՄՆ՝ 47, Ֆրանսիայի՝ 40, Բելգիայի՝ 30, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի՝ 26, Արգենտինայի և Լեհաստանի՝ 14, Ուկրաինայի ՝ 13, Ավստրալիայի, Ավստրիայի և Իսպանիայի՝ 12, Բուլղարիայի՝ 11, Շվեյցարիայի, Լիտվայի և Չեխիայի՝ 10, Իրանի՝ 8, Ուրուգվայի, Բելառուսի և Կանադայի՝ 7, Լատվիայի և Հարավային Օսիայի՝ 6, Մոլդովայի, Ռումինիայի, Դանիայի և Աբխազիայի՝ 5, Էստոնիայի, Բոլիվիայի, Հունաստանի, Լիբանանի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Սերբիայի, Սլովակիայի, Հունգարիայի և Կիպրոսի՝ 4, Իսրայելի, Թուրքիայի և Բրազիլիայի՝ 3, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Մեքսիկայի, Խորվաթիայի և Ճապոնիայի՝ 2, Սինգապուրի, Հնդկաստանի, Զիմբաբվեյի, Ինդոնեզիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Պակիստանի, Մակեդոնիայի, Հորդանանի և Ալժիրի՝ 1 (2 անձանց քաղաքացիությունը նշված չէ)։

Ալիևի երկրում «Persona non grata» հայտարարված 668 անձանցից՝
Լրագրողներ և մեդիա ոլորտում աշխատողներ՝ 191
Քաղաքագետներ և քաղաքական գործիչներ՝ 176
Տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ 112
Երաժիշտներ, ռեժիսորներ, մշակույթի և արվեստի գործիչներ՝ 46
Ուսանողներ՝ 22
Գրողներ՝ 21
Պրոֆեսորներ՝ 17
Բլոգերներ՝ 17
Քանդակագործներ՝ 15
Գիտաշխատողներ՝ 12
Գործարարներ՝ 9
Տուրիստներ՝ 7
Փաստաբաններ՝ 6
Բժիշկներ՝ 6
Զինվորականներ՝ 4
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետներ՝ 3
Տիեզերագնացներ՝ 3
Ֆուտբոլիստ՝ 1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել