http://www.photojoiner.net/image/iA3DmHKUՄայիսի 14-ին ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրների բնակիչները նշեցին Մայրության օրը: Այդ օրը Facebook-ը նորարարություններ է ներկայացրել. էմոջիների շարքում հայտնվել է մանուշակագույն անմոռուկ, որի խորհրդանշական իմաստը «շնորհակալությունն է»:

«Այդ նոր խորհրդանիշը Թուրքիայում բողոքի ալիք է բարձրացրել։ Թուրքական շատ ԶԼՄ-ներ մեղադրել են Facebook-ի ղեկավարությանը 2015թ. Հայոց ցեղասպանության խորհրդանիշը համարվող մանուշակագույն անմոռուկի կանխամտածված ընտրության համար: Նրանք նաև մեղադրել են Facebook-ին պաշտոնական Անկարայի դեմ քարոզչության համար»,- տեղեկացնում է Ermenihaber լրատվամիջոցը:

Մի շարք ԶԼՄ-ներում հոդվածներ հրապարակվեցին՝ «Հայերի Facebook-յան խաղերը թուրքերի դեմ» և «Ինչ է թաքնված երախտագիտության ծաղկի ետևում» վերնագրերով:

Հաջորդ օրը Facebook-ը ապաակտիվացրեց անմոռուկի նշանով էմոջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել