168.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ունի Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին նոր դինամիկա հաղորդել եվրոպական գաղափարին: Այդ մասին նա հայտարարել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:

«Ֆրանսիայի նոր նախագահի հետ մենք հնարավորություն կունենանք դինամիկա հաղորդել եվրոպական գաղափարին»,­-ընդգծել է կանցլերը: Մերկելը համոզմունք է հայտնել, որ Մակրոնը «լավ պատկերացում ունի այն մասին, թե ինչ պետք է անել Ֆրանսիայում»:

«Մենք կքննարկենք, թե որտեղ կարող ենք սերտորեն համագործակցել»,­-ասել է նա:
Մերկելը մայիսի 15­-ի երեկոյան Բեռլինում բանակցություններ կվարի Մակրոնի հետ: Դա կլինի Ֆրանսիայի նորընտիր նախագահի առաջին արտասահմանյան այցը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել