Ստեղծվել է աշխարհի ամենահարմարավետ բազմոցը, որը կարող է շարժվել և փոխել բարձրությունը։ Այն կարող է վերածվել բազկաթոռի, մահճակալի, աթոռների, երեխաների համար ապահով խաղահրապարակ-ամրոցի։

«Lift-Bit-ը մոդուլային տրանսֆորմեր բազմոց է, որը կփոխարինի տան ողջ կահույքին»,- հայտնում է Novate պորտալը։ Սա հենց այն է, ինչ պետք է փոքր բնակարաններին։

Նորույթը թողարկվել է Carlo Ratti Associati և Opendot իտալական ընկերությունների համատեղ ջանքերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել