Картинки по запросу«Կիբերանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1.3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբերգրոհ է իրականացվել»,- հաղորդում է Financial Times-ը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը, կիբերգրոհների շարքը կարող է վերսկսվել մայիսի 15-ի առավոտյան: Նրա տվյալներով՝ վիրուսի տարածումն արդեն 200 հազար օգտատերերի է վնասել աշխարհի 150 երկրներում:

Avast հակավիրուս մշակողները հայտնել են WanaCrypt0r 2.0 վիրուսի օգտագործմամբ 57 հազար հաքերական գրոհների մասին: Ընկերության տվյալներով՝ առաջին հերթին վիրուսը տարածվում է Ռուսաստանում, Ուկրաինայում և եւ Թայվանում: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ցանցահեններն օգտագործել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության վերափոխված վնասաբեր ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել