Panorama.am-ը գրում է.

Եթե «Ելք» դաշինքը նպատակահարմար գտնի և ապացուցողական նյութերի բազան էլ թույլ տա, հնարավոր է այսօր՝ մինչև 18։00-ն, մի քանի տեղամասերում վերահաշվարկի դիմումներ ներկայացվեն։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքից պատգամավոր ընտրված Էդնոն Մարուքյանը։

Ասուլիսին ներկա Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ դաշինքին տրված յուրաքանչյուր ձայն իրենց համար կարևոր է, և կորած ամեն ձայնի համար պատրաստ են մինչև վերջ գնալ։

«Այս պահին պարզ է մի բան՝ ես գնում եմ ԱԺ, իսկ մյուսները՝ Երևանի ավագանի։ Որևէ ինքնաբացարկի մասին տեղեկություններ չունենք, չեմ կարծում նման բան լինի։ Խմբակցության ղեկավար-քարտուղարի հարցերը կքննարկվեն»,- ասաց նա։

Քաղաքապետի նախկին թեկնածուն նկատեց՝ ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ «Ելք»-ը Երևանում ունի վստահության կայուն հենարան՝ չնայած, որ հարյուր հազարավոր մարդիկ մայրաքաղաքում քվեարկել են ընտրակաշառքի դիմաց։ Նա միաժամանակ խոստացավ, որ ընտրակաշառքների վերաբերյալ ձեռք բերված նյութերը ոչ մի տեղ չեն կորելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել