Ժամանակակից աշխարհը և երիտասարդների պահանջները նոր թրենդներ են թելադրում նաև IT ոլորտում, երբ նոր հավելվածները դառնում են շփման հիմնական տարբերակը: Այն, ինչ, օրինակ, առաջարկում են մեզ արդեն հայտնի հավելվածները, նորություն չէ և հայաստանցիների համար արդեն իսկ սովորական ու բավականին բարդ է զարմացնել հայ սպառողին ինչ-որ նորարարությամբ։

Փոխարենը հայ սպառողին կարելի է զարմացնել հայկականությամբ, ինչն էլ բավականին սրամիտ կերպով արել է Zangi հայկական մեսսենջերը՝ ժամանակակից երիտասարդության պահանջները բավարարելու համար ավելի թեթև, ծիծաղելի և առօրյա խոսակցական սթիքերներ ներմուծելով: Օրինակ՝ քանի՞ անգամ ենք մենք օրվա մեջ օգտագործում «երկիրը երկիր չի», «էլի հին տներն ենք», «կյանքս կերար», «արթուն ես», «փող չկա», «աչքդ կպավ» և հայկական հայտնի առօրյա այլ խոսքեր, իսկ պատկերացրեք այս ամենը սթիքերների տեսքով, այսինքն՝ դուք ստիպված չեք լինում լատինատառ կամ էլ հայատառ գրել հետևյալ միտքը, փոխարենը մատի մեկ հպումով ուղարկում եք սթիքերը:


Zangi հայկական հավելվածը իր օգտատերերին տալիս է շփման այս հետաքրքիր տարբերակը, որը, անկեղծ ասած, ստիպում է թեկուզ մեկ օրով ցանցառություններ անելու համար ներբեռնել հավելվածը ու մի քիչ բզբզալ, իսկ հետո հասկանում ես, որ, ըստ էության, լավ էլ հավելված է, որում միայն հայկական հումորային սթիքերները չեն, որ կիրառական են ու հետաքրքիր։ Չե՞ք հավատում, ուրեմն՝ փորձեք ինքներդ: Ներբեռնել այստեղ՝ https://zangi.com/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել