Araratnews.am-ը գրում է.

IMG_4295

Մայիսի 14-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: Ինչպես իրազեկում է թուրքական Sabah թերթի կայքը, այդ մասին հայտարարություն է արվել Բիթլիսի նահանգապետարանից:

Մասնավորապես նշվում է, որ պարետաային ժամը հայտարարվել է քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով: Այն կտևի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանի կողմից հավելյալ ծանուցում կարվի:

Աղբյուրը նաև մանրամասնում է  թե որ գյուղերում է հայտարարվել պարետային ժամ ( Գայդա, Աքշար, Հորոզդերե, Աքդիք գյուղերում): Թեև չի տեղեկացվում, թե  ինչ գործողություններ  են իրականացնելու  պարետային ժամի ընթացքում, այնուամենայնիվ, հիշեցնենք, որ ավելի վաղ Բիթլիսում  բախումներ էին գրանցվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք իրավապահ մարմինների միջև:

- See more at: http://araratnews.am/bithlisum-haytararvel-e-paretayin-zham/#sthash.XREeSbjg.dpuf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել