Եմենում խոլերայի համաճարակ է. Մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվելPanARMENIAN.Net-ը գրում է.

Եմենի մայրաքաղաք Սանայում մայիսի 14-ին արտակարգ իրրավիճակ է հայտարարվել խոլերայի համաճարակի պատճառով: Արդեն տասնյակ մարդիկ են մահացել:

Ավելի վաղ ԿԽՄԿ-ն ապրիլի վերջից հիվանդության պատճառով 115 մարդ է մահացել: Կազմակերպության ներկայացուցիչ Դոմինիկ Սթիլհարթը հայտաևրարել է, որ երկրի իշխանությունները ավելի քան 8.500 հիվանդության դեպք են արձանագրել:

Եմենի առողջապահության նախարարությունը կոչ է արել հումանիտար կազմաիերպություններին օգնություն ցուցաբերել խոլերայի համաճարակի դեմ պայքարում՝ խուսափելու համար «աննախադեպ աղետից»մ հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Եմենի իշխանությունները հայտարարել են, երկրի առողջապահական համակարգը տուժել է երկրումարունակվող հակամարտությունից և չի կարող լուծել խնդիրը:

Եմենի իշխանություններն առաջին անգամ հիվանդության բռնկման մաիսն հայտարարել էին 2016-ի հոկտեմբերին: ԸՍՏ ԱՀԿ, այն շրջաններում, որտեղ բարձր է վարակման ռիսկը, մոտ 7,6 մլն մարդ է ապրում:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Եմենում շարունակվող զինված հակամարտությունը կարող է ժամանակակից աշխարհում իր ծավալով ամենամեծ սովի պատճառը դառնալ:

2014-ի օգոստոսից Եմենում չի դադարում դիմակայությունը երկրի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի աջակցությունից օգտվող շիա ապստամբների` հուսիթների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել