Բժիշկները 78 - ամյա Ալան Թեյլորին (Allan Taylor) ասել էին, որ նրա քաղցկեղը՝ աղիքների ուռուցք, անբուժելի է: Անցած սեպտեմբերին կատարվել է վիրահատություն, որի ընթացքում վիրաբույժները հեռացրել են աղիքների մի մասը: Իսկ հետո եռամսյա քիմիաթերապիայի կուրս է անցել: Սակայն ապրիլին բժիշկները արձանագրել են, որ քաղցկեղը տարածվել է փոքր աղիքում:

Ուռուցքաբանների խոսքերով՝ եթե նրանք հեռացնեն մի ուռուցքը, քաղցկեղը կհայտնվի այլ տեղում: Եվ քիմիոթերապիային անիմաստ է անցնել: Սակայն չորս ամսից էլ քիչ ժամանակ հետո, երբ նորից այցելել է բժիշկներին, հայտնաբերել են, որ Թեյլորի մարմինը ամբողջությամբ մաքրվել է քաղցկեղի հետքերից: Քաղցկեղին հաջողվել է հաղթել դիետա փոխելու շնորհիվ, - նշում է The Daily Mail -ը:

Տղամարդը միսը եւ կաթնամթերքը ամբողջությամբ փոխարինել է տասնյակ բաժին մրգերի եւ բանջարեղենի հետ: Սննդակարգը ներառում է նաեւ մեկ թեյի գդալ մանրեցրած գարի՝ լուծված տաք ջրում (նրա կարծիքով սա շատ կարեւոր է եւ պետք է ընդունել օրը երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան), կարրի, ծիրանի կորիզներ եւ սելենիումի հավելումներ: Տվյալ դիետան թոշակառուն գտել է համացանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել