Panorama.am-ը գրում է.

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի 2-ին  հակառակորդը սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություններ: Կասեցնելով թշնամու նախահարձակ գործողությունները՝ հայկական կողմն ունեցավ 104 զոհ, 104 սխրանք, որոնց մասին կխոսեն սերունդները: 

Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «13» վավերագրական ֆիլմը պատմում է 104 հերոսից 13 սյունեցիների մասին՝  Արմեն Հովհաննիսյան, Էդուարդ Ալեքսանյան, Սեդրակ Ասրյան, Գագիկ Փարսադանյան, Արմեն Գասպարյան, Սերգեյ Դանղյան, Եղիշե Նիկալյան,  Կարո Համբարձումյան, Մայիս Միրզոյան, Արմեն Բեգլարյան, Դավիթ Սարգսյան, Նարեկ Մկրտչյան, Նորայր Գասպարյան: Վերջին երկուսը ժամկետային զինծառայողներ են, մյուսները՝ կամավորներ:

Ֆիլմը նկարահանվել է Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամի նախաձեռնությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ` Paradiplomacy Production-ի կողմից: «Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էին ապրիլյան պատերազի զոհերի հարազատները, զինվորականներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:

«Ֆիլմում չկա քաղաքականություն, պարզապես հարգանքի և հիշատակի տուրք է մեր այն հերոսներին, որոնց արյան, կյանքի գնով կարողացանք պահել մեր նվաճումները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ, Սյունիքի Զարգացման և ներդրումների հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Հակոբյանը:

Նա նշեց, որ ֆիլմի շնորհանդեսը նախատեսված էր ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին, սակայն, հաշվի առնելով նախընտրական շրջանը, զերծ մնալով հնարավոր տարատեսակ և տարաբնույթ շահարկումներից, որոշեցին այն անել ավելի ուշ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել